ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Գագիկ Ծառուկյանը «շատ ազնիվ» է աշխատում

Գագիկ Ծառուկյանը «շատ ազնիվ» է աշխատում
03.02.2015 | 18:49

«Փոքր ու միջին բիզնեսմեններին դարձնում եք հարկային գործակալներ, հարկային գործ տվողներ՝ խոշորներին հայտնաբերելու: ՀՀ իշխանությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները, շատ լավ գիտեն, թե մաքսակետերում այդ խոշորների այս կամ այն ապրանքը չգիտես ինչ հրաշքով հանկարծ տրանսֆորմացվում է այլ ապրանքի, որպեսզի մաքսատուրքերը տարրալուծվեն և նվազեն: Մենք ունենք այնպիսի իշխանություններ, որոնք տիրապետում են այդ տնտեսավարողներին, անուն առ անուն ճանաչում են բոլորին, գիտեն, թե ինչպիսի մեքենայություններով են զբաղված հենց իշխանությունների համաձայնությամբ և թողտվությամբ: Որովհետև ընտրությունները պարբերաբար կրկնվելու ավանդույթ ունեն, առաջիկայում գալու են ընտրություններ, և այդ խոշորները հերթական անգամ պետք են գալու՝ ընտրություններ կեղծելու համար»,- այսօր «Շրջանառության հարկի» մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց խոշոր գործարարներով հարուստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքը Գալուստ Սահակյանին ակնարկի առիթ տվեց ու նա հեգնեց. «Երբ ասում ենք խոշորներ՝ բոլորին է վերաբերում: Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, և մենք տեղյակ ենք»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ